Արտահայտություններ, որոնք պետք է վերընթերցել ամեն առավոտ

Միշտ ընտրեք ամենադժվար ճանապարհը, այնտեղ դուք մրցակիցներ չեք տեսնի

1. Նա, ով չի կարող տիրապետել օրվա երկու երրորդին անձամբ իր համար, պետք է ստրուկ կոչվի:

Ֆրիդրիխ Նիցշե

2. Իմաստ չունի վարձել խելացի մարդկանց, իսկ հետո նրանց ցուցում տալ` ինչ անել: Մենք խելացի մարդկանց ենք վարձում, որ նրանք մեզ ասեն, թե ինչ անենք:

Սթիվ Ջոբս

3. Նա, ով ուզում է իր աշխատանքի արդյունքը անհապաղ տեսնել, պետք է կոշկակար դառնա:

Ալբերտ Էյնշտեյն

4. Միշտ ընտրեք ամենադժվար ճանապարհը: Այնտեղ դուք մրցակիցներ չեք տեսնի:

Շառլ դը Գոլ

5. Ուշացումով ընդունված ճիշտ որոշումը սխալ որոշում է հանդիսանում:

Լի Յակոկկա

6. Եթե դուք համարում եք, որ ուսուցումը թանկ արժե, փորձեք իմանալ, թե որքան արժե անկիրթ լինելը:

Ռոբերտ Կիյոսակի

7. Եթե ձեր միակ նպատակն այն է, որ հարուստ լինեք, դուք երբեք չեք հասնի դրան:

Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր

8.Փողը ձեզ ավելի երջանիկ չի դարձնի: Այժմ ես 50 միլիոն ունեմ և նույնքան երջանիկ եմ, որքան այն ժամանակ, երբ 48 միլիոն ունեի:

Առնոլդ Շվարցենեգեր

9. Մարդիկ չեն ուզում հարուստ լինել, մարդիկ ուզում են մյուսներից հարուստ լինել:

Ջոն Սթյուարթ Միլ

10. Մի ասա, որ աշխատում ես: Ցույց տուր, որ վաստակել ես:

Թոմաս Ռոբերտ Դյուար

11. Ամբողջ օրն աշխատողը գումար վաստակելու ժամանակ չունի:

Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր

12. Հաջողության բաղադրատոմսը` սովորեք, քանի դեռ մյուսները քնած են, աշխատեք, մինչ ուրիշները պարապ թրև են գալիս, պատրաստվեք, երբ ուրիշները խաղում են, և երազեք, քանի մյուսները միայն ցանկանում են:

Ուիլյամ Ա. Ուարդ

13. Վաղուց հայտնի է, որ մարդկանց 20 %-ը կատարում է աշխատանքի 80 %-ը: Վերջերս պարզվեց, որ մարդկանց 80%-ը համարում են, որ իրենք մտնում են այդ 20 %-ի մեջ:

14. Մարդկանց համոզել ձեռք բերել այն, ինչ իրենց պետք չէ, այն փողով, որ նրանք չունեն, որպեսզի տպավորություն գործեն նրանց վրա, ում դա բոլորովին էլ պետք չէ… Այսօր այս խարդախությունն իսկապես վիրտուոզ է դարձել:

Վիկտոր Պապանեկ

15. Ինչպիսին էլ որ լինի ձեր նպատակը, դուք կկարողանաք նրան հասնել, եթե միայն ցանկանաք աշխատել:

Օփրա Ուինֆրի

16. Շուկաներն անկայուն են: Ներդրեք ինքներդ ձեր մեջ:

Միխայիլ Բարշչևսկի

17. Կարևոր չէ, թե դուք ինչ եք մտածում. կարող եք դուք, թե ոչ, միևնույն է, դուք ճիշտ եք:

Հենրի Ֆորդ

18. Դուք կունենաք ամեն ինչ, եթե չանհանգստանաք, թե ում բաժին կհասնեն ձեր վաստակի պարգևները:

Բենջամին Ֆրանկլին

19. Ես ավելի լավ է էնտուզիազմ ունեցող մարդ վարձեմ, քան մեկին, ով ամեն ինչ գիտի:

Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր