Անսպասելի․ հայտնի է դարձել՝ ով է Ջեյ Լոյին ուղեկցելու դեպի խորան

Տղան շատ լավ շփվում է մայրիկի փեսացուի հետ
Ջեյ Լո

50-ամյա Ջենիֆեր Լոպեսը պատրատվում է ամուսնանալ 44-ամյա Ալեքս Ռոդրիգեսի հետ։ Ամերիկացի փոփ-աստղին խորան է ուղեկցելու նրա որդին։

Արտիստուհին եւ սպորտսմենը ջանում են գաղտնի պահել շքեղ միջոցառման նախապատրաստական աշխատանքների մասին ինֆորմացիան։ Ապագա ամուսինները հայտարարում են, որ պսակադրության վերաբերյալ շատ կարեւոր հարցերի շուրջ դեռ չեն կողմնորոշվել։ Սակայն նրանք արդեն որոշել են, թե ով է հարսնացուին ուղեկցելու դեպի խորան։

Այդ պատվավոր առաքելությունը Ջենիֆեր Լոպեսի 11-ամյա որդու՝ Մաքսի ուսերին է։ Տղան շատ լավ շփվում է մայրիկի փեսացուի հետ։ Նա հավանություն է տվել մոր ընտրությանը։ Ալեքսը լեզու է գտել նրա եւ էրոջ՝ Էմմի հետ։ Զույգերին Լոպեսն ունեցել է նախկին ամուսնուց՝ երաժիշտ Մարկ Էնթոնիից։

«Լոպեսն ու Ռոդրիգեսը չէին կարող հարաբերություններ կառուցել, եթե նրանց երեխաներն ընկերություն չանեին։ Ժառանգները հենց սկզբից լավ հարաբերությունների մեջ են։ Երեխաները վաղուց էին ցանկանում, որպեսզի Ջենիֆերն ու Ալեքսն ամուսնանան։ Նրանք մեծ դեր ունեն», - հայտնում է Рeople-ը՝ հղում կատարելով զույգի մտերիմ ընկերոջը։

Աղբյուրը՝ Рeople, Cosmo