«Թող հեքիաթդ «կիսատ» չմնա»․ Տաթեւ Սարգսյանը քնքուշ կերպարում

Դերասանուհին կադրում կրում վառ շպարով է, կրում է թագ

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է հմայիչ ու քնքուշ կերպարում։ Դերասանուհին կադրում կրում վառ շպարով է, կրում է թագ։ Քնքուշ կադրին կից Տաթեւը կատարել է հետեւյալ գրառումը․ «Թող հեքիաթդ «կիսատ» չմնա»։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացրել էր հմայիչ կերպարում։ Տաթեւը վառ դիմահարդարմամբ էր՝ մուգ մանուշակագույն երանգի շրթներկ, արտահայտիչ աչքեր։ «Էստեղ ես դեռ չգիտեի, թե ինչքան դանդաղ կարող է ընթանալ ժամանակը, երբ այլեւս չես շտապում: Չգիտեի, թե ինչքան շատ է սիրտս ցավելու երկու ամսից եւ կիսվելու մի քանի մասի: Չգիտեի, որ այդ խորթ ընթացքում պարզապես պահն է հասունանում, որպեսզի ժամացույցի սլաքները շուտով կուլ տան լռությունը, իսկ լավն ու լուսավորը ներս թողնեն իմ կյանք: Չգիտեի, որ սարերը ծնկներից կարող են լինել, այն մարդու համար, ով որոշել է քայլ անել: Չգիտեի, որ շուտով ժամանակն է գալու հրաժարվել նրանից, ինչ իմը չի էլ եղել երբեք եւ գնալ այնտեղ, ուր ամեն ինչն ինձ համար է ..»,- մեկնաբանություններում գրել է նա։