Քոչարյանի ազատ արձակման որոշումը դուք կկայացնեք

Քոչարյանի աջակիցները՝ դատավորին

ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ավարտելով իրենց ակցիան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց՝ ժամը 16։00-ին այն վերսկսել են Շենգավիթի նստավայրի դիմաց, որտեղ քննվելու է Քոչարյանի եւ գործով մյուս 4 մեղադրյալների գործը։
Մինչ դատաքննության մեկնարկը, նախագահող դատավորն, այս դեպքում՝ Աննա Դանիբեկյանը, պետք է քննի Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Ակցիայի մասնակիցները դատավոր Աննա Դանիբեկյանից պահանջում են անհապաղ ազատ արձակել Ռ․Քոչարյանին․ «Հարգելի տիկին Աննա Դանիբեկյան, մենք շուրջ 1 տարի համբերատար սպասել ենք այս օրվան եւ վստահ ենք, որ այսօր նախագահ Քոչարյանի ազատ արձակման որոշումը դուք կկայացնեք: Ասում ենք, որ նախագահ Քոչարյանը հերոս է, եւ մեկ րոպե, մեկ ժամ նրա կալանքի տակ մնալը հակասում է ՀՀ օրենքներին եւ ՍԴ որոշմանը»,-հայտարարում են նրանք։