Գեղեցիկ դիմահարդարում, հրապուրիչ կերպար․ Սոֆյա Պողոսյանի նոր լուսանկարը

Սոֆյան մեղմ ու քնքուշ շպարով է, կրում է ճերմակ, ուսերը բաց ամառային հագուստ

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում վերջերս բավականին ակտիվ է։ Նա կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:

Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին  ներկայացրել է հրապուրիչ կերպարը։ Սոֆյան մեղմ ու քնքուշ շպարով է, կրում է ճերմակ, ուսերը բաց ամառային հագուստ։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրիտով հագուստ էր կրում եւ վառ դիմահարդարմամբ էր։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Մտածիր՝ որքան դժվար է փոխել ինքդ քեզ եւ կհասկանաս՝ որքան չնչին են մյուսներին փոխելու քո հնարավորությունները։ Վոլտեր»,- մեկնաբանություններում մեջբերել էր նա։