Քիմ Քարդաշյանի մանկական լուսանկարն ապշեցրել է երկրպագուներին

Սա առաջին անգամը չէ, որ Քիմ Քարդաշյանը հրապարակում է իր ընտանիքի անդամների մանկական կամ դպրոցական լուսանկարները

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը բաժանորդներին ցուցադրել է մանկական լուսանկար՝ պիժամայով: Հրապարակումը հայտնվել է հայտնիի Instagram-օգտահաշվում:

Լուսանկարում պատկերված են Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները՝ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի գրկին: Աղջիկները հագել են միանման վարդագույն պիժամաներ՝ թեւքերին՝ բոլորածալեր: Երկրպագուներին ապշեցրել է Քիմի նմանությունը նրա մեկուկես տարեկան դստերը՝ Չիկագո Ուեսթին: «Չիկագոն ուղղակի քո երկվորյակն է»,-գրել է օգտարերերից մեկը:

Սա առաջին անգամը չէ, որ Քիմ Քարդաշյանը հրապարակում է իր ընտանիքի անդամների մանկական կամ դպրոցական լուսանկարները: Այսպես, մայիսին հեռուստաաստղը բաժանորդներին ցուցադրել էր իր քրոջ՝ Քայլի Ջենների մանկական երկու լուսանկար: Երկու լուսանկարներում էլ պատկերված է 10 տարեկան Քայլին՝ ամենաավագ քրոջ՝ Քորթնիի ամուսնու՝ Սքոթ Դիսիքի հետ: