Ռուսաստանը տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է ծախսում Հայաստանին տարբեր արտոնություններ տրամադրելու համար։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Ըստ նրա՝ դա ներառում է նաև գազի սակագինը։ Նա նշել է, որ Մոսկվան դա անում է իր շահերից ելնելով։
«Ռուսաստանը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում, և այդ նպատակների համար կարևոր է Հարավային Կովկասը, դրանց թվում՝ Հայաստանը»,- պարզաբանել է Սաֆրաստյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա, սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, և Ռուսաստանը, նրա գնահատմամբ, դրանից չի հրաժարվի։
«Հայաստանից հրաժարվելը կհանգեցնի Ռուսաստանի թուլացմանը ոչ միայն մեր տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում, այլ ամբողջ աշխարհում։ Չեմ կարծում, որ Ռուսաստանը, ելնելով իր շահերից, ի դեմս Հայաստանի կգնա իր դաշնակցին կորցնելու ճանապարհով»,- հավելել է փորձագետը։
0Comments