Շիշկինին ապաստան տալով` Հայաստանի իշխանությունը թքում է Ռուսաստանի իշխանության երեսին

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի խոսքով միամտություն է մտածել, թե Հայաստանն ունի այնպիսի ռեսուրս և վճռականություն, որպեսզի կարողանա քաղաքական մարտահրավեր նետել Ռուսաստանին` այն էլ այդպիսի հրապարակային եղանակով

Հայաստանի կողմից ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ապաստան տրամադրելու քայլը քաղաքական անգրագիտություն է, դա նշանակում է թքել ՌԴ իշխանությունների երեսին:

Hayeli. am-ի հետ զրույցում նման կարծիք հայտենց մոսկվայաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: «Հայաստանի իշխանությունների այդ քայլը տհասություն է, քաղաքական անգրագիտություն»,- նշեց Միհրանյանը:
Արձագանքելով հայկական մեդիա տիրութում գերիշխող այն վարկածին, թե Շիշկինին ապաստան տալով ՀՀ իշխանությունները համարժեք պատասխան են տվել ՌԴ իշխանություններին` ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ, արդարադատության գեներալ, կոռուպցիայի մեղադրանքով հետախուզվող Միհրան Պողոսյանին չարտահանձնելու համար, քաղաքագետը նշեց. « Ռուսաստանում Միհրան Պողոսյանին չեն էլ ճանաչում: Նույնիսկ ես, որ այսքան հետաքրքրվում են քաղաքականությամբ և հատկապես Հայաստանի հետ կապված հարցերին շատ ուշադիր եմ, չգիտեմ` ով է Միհրան Պողոսյանը: Բայց եթե անգամ խոսքը ոչ թե Միհրան Պողոսյանի, այլ շատ ավելի հայտնի ու ազդեցիկ կերպարի մասին լիներ, միևնույնն է չէր կարելի: Միամտություն է մտածել, թե Հայաստանն ունի այնպիսի ռեսուրս և վճռականություն, որպեսզի կարողանա քաղաքական մարտահրավեր նետել Ռուսաստանին` այն էլ այդպիսի հրապարակային եղանակով: Այդ տղային / նկատի ունի Միհրան Պողոսյանին-խմբ./ վերադարձնել-չվերադարձնելը քաղաքական հարց չէր, չնայած այստեղ էլ տարբեր կարծիքներ կան` սկսած նրանից, որ արտահանձնման փաստաթղթերն անգրագետ ձևակերպումներով են կազմվել, վերջացրած նրանով, որ Միհրան Պողոսյանի հարցը ՌԴ-ի համար քաղաքական նշանակություն չունի: Բայց Շիշկինի հարցը բոլորովին այլ է` սա քաղաքական հարց է Ռուսաստանի համար: Ես չգիտեմ` այս հարցը Հայաստանում ում մակարադակով է որոշվել: Բայց ում մակարդակով էլ որ որոշված լինի` նրան ապաստան տալը կոպիտ մարտահրավեր է` ուղղված ՌԴ իշխանություններին և հենց նախագահ Պուտինին: Եթե Հայաստանը Շիշկինին քաղաքական ապաստան է տալիս, ուրմեն հրապարակավ թքում է Ռուսասատանի իշխանությունների դեմքին: Նման քայլ անելու համար կամ պետք է անխելք լինել, կամ Հայաստանի թշնամի: Ես չեմ կարծում, որ Շիշկինն այն մարդն է, որի պատճառով արժեր հակամարտության գնալ ռուսական իշխանության դեմ, այն դեպքում, երբ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է ,և Հայաստանը բազմաթիվ` ռազմական, տնտեսական, սոցիալ-տնտեսական հարցեր ունի նրա հետ»,-նշեց Անդրանիկ Միհրանյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ` քաղաքականությունը կառուցվում է կուռ հաշվարկների, ոչ թե զգայական զեղումների և հուզական ապրումների վրա: «Երբ նժարին են դրվում պետության շահն ու անձնական զգացմունքները, որոշումները պետք է կայացվեն ի շահ երկրի և ժողովրդի բարենպաստության: Համենայն դեպս ողջ քաղաքակիրթ աշխարհն առաջնորդվում է այդ տրամաբանությամբ: Քաղաքականության և դիվանագիտության մեջ ընդամնեը մեկ կարևոր հարց կա` ինչ է շահում դրանից քո պետությունը, դա ում է ձեռնտու, ում է պետք: Եթե այդ քայլից պետությունը ոչինչի չի շահում, հակառակը` տուժում են ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները, կնշանակի` կատարվել է հանցավոր արարք` իշխանության ապուշության պատճառով:
Հայաստում որոշ մարդիկ կորցրել են իրենց խելքը: Նրանց թվում է, թե աշխարհը պետք է իրենց քայլերով առաջնորդվի և իրենց հետևից գնա, իրենց շուրջը պտտվի: Ցավալի է, որ հայ ժողովուրդն ու հայոց պետականությունն ընկել է սրանց նմանների ձեռքը: Հայաստանի իշխանությունը չի հասկանում, որ այդ կարգի քմահաճույքներ հզոր գերտերությունները միգուցե, կարող են իրենց թույլ տալ: Այս մարդիկ  չգիտեն, որ այն ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի եզին: Սա քաղաքագիտական և դիվանագիտական պարզագույն այբուբեն է:
Ես գիտեի, որ Հայաստանում իշխանության են եկել կիսագրագետները, հիմա համոզվում եմ, որ սրանք ոչինչ չեն էլ ուզում սովորել: Սրանից տուժելու է պետությունը և սա շատ ցավալի է»,- ընդգծեց Անդրանիկ Միհրանյանը:

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ՀՀ միգրացիոն ծառայությունը ռուս ընդդիմադիր, հասարական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ճանաչել է փախստական ու ապաստան տրամադրել:

Ապաստանի տրամադրման համար քաղաքական հետապնդումը. «Առկա է իրական ու հիմնավոր վտանգ, որ նա Ռուսաստանի Դաշնություն վերադառնալու դեպքում իր քաղաքական հայացքների պատճառով կենթարկվի այնպիսի վերաբերմունքի, որը կհակասի «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պահանջին, այն է՝ չվերադարձելիության սկզբունքը այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական, կրոնական, քաղաքական հայացքների կամ մի շարք այլ հիմքերով»,- նշված է փաստաղթում:
Հայկ Դավթյան