Տրոհում՝ Փաշինյանի թիմում. Հայտնի է, թե քանի պատգամավոր կլինի ԱԺ «սորոսական» «ֆրակցիայի» մեջ. «Փաստ»

Հաշվի առնելով, որ օրենսդրությունը թույլ չի տալիս նոր խմբակցություն ձևավորել, իսկ, այսպես կոչված, անկախ պատգամավորների կարգավիճակը համակարգված գործունեության համար բարենպաստ չէ

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթին ուշագրավ մանրամաս­ներ են հայտնի դարձել իշխանական պատգամավորական խմբակցությունում տիրող ընդհանուր իրավիճակից, կամ, այլ ձևակերպմամբ, «խոհանոցից»: Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությու­նում տրոհումներ են սպասվում, որ առկա են մի քանի բևեռներ և այլն: Բանը հասավ նրան, որ, այսպես ասած, «սորոսական» թևի հետ կապված՝ սկսեց շրջանառվել նույ­նիսկ առանձին՝ «Կանաչների» «խմբակցություն» ստեղծելու գաղափարը: Ահա այս կապակցությամբ թերթի ՔՊ-ական աղբյու­րը փոխանցել է, որ խմբակցության նեղ շրջանակներում արդեն հաշվարկներ են գնում, թե հնարավոր տրոհումից հետո ինչ թիվ կկազմի «փաշինյանական» բլոկը:

Ըստ նախնական հաշվարկի, պայմա­նական ասած՝ «սորոսական» «ֆրակցիայի» մեջ հնարավոր է ընդգրկվի մոտ 20 պատգամավոր: Ի դեպ, ըստ լուրերի, սա ևս նախապես մշակված տակտիկա էր, որ­պեսզի քաղհասարակության իմքայլական հատվածն իշխանության գալուց հետո «պոկվի» Փաշինյանից, դե, իսկ Ամուլսարը բավականին լավ առիթ է այդ գեղեցիկ «բաժանումը» հիմնավոր կազմակերպելու համար:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ խմբակցության «վիրահատությունը» տեղի կունենա մինչև տարեվերջ, այսինքն՝ մինչև նստաշրջանի ավարտը: Ընդ որում, այս­տեղ առկա է տեսակետների բախում, մի մասի կարծիքով՝ Փաշինյանը մասնակից է այդ մշակված տակտիկային և այսպիսով իր ներսից ընդդիմություն է ձևավորում, մյուս մասի «համոզմամբ»՝ իրավիճակը փաստացի վարչապետի «կանտրոլից» դուրս է գալիս, և վերջինս ամեն ինչ անում է առկա կացությունից դուրս գալու նվազա­գույն կորուստներով:

Ի դեպ, հաշվի առնե­լով, որ օրենսդրությունը թույլ չի տալիս նոր խմբակցություն ձևավորել, իսկ, այսպես կոչված, անկախ պատգամավորների կարգավիճակը համակարգված գործունեու­թյան համար բարենպաստ չէ, նեղ շրջանակներում քննարկվում է նաև համապա­տասխան օրենսդրական փոփոխություն­ներ իրականացնելու հնարավորությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում