Սեւ զգեստ, զարդեր․ Իրինա Հարությունյանի նոր լուսանկարը

Հրապարակմանը կից երգչուհին մեկնաբանություն չի թողել

Երգչուհի Իրինա Հարությունյանը միկրոբլոգի իր էջում լինելով ոչ այնքան էլ ակտիվ, այնուամենայնիվ հասցնում է իր երկրպագուներին ու հետեւորդներին ուրախացնել նոր լուսանկարներով, տեսանյութերով։

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Իրինան կադրում կրում է սեւ, երկարափեշ զգեստ, ինչն էլ ամբողջացնում են զարդերը՝ գոտի, վզնոց, գլխազարդ։ Հրապարակմանը կից երգչուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին նշել էր, որ իր մոտ բուռն ստեղծագործական շրջան է: Հայուհին իր հստակ քայլերն է ձեռնարկում դեպի ռուսական շոու-բիզնես: 2019 թ-ին Իրինան երաժշտասերներին կներկայացնի իր ռուսալեզու ստեղծագործությունը, որը կոչվում է «Без тебя»: Հենց այս երգով էլ երգչուհին մտադիր է ազդարարել իր մուտքը ռուսական երաժշտաշուկայում, գրում է  NEWS.am STYLE