«Եվրատեսիլը» կարող են չեղարկել

Պահպանությունը եւ անվտանգությունը միշտ առաջնահերթ նշանակություն ունեն ԵՀՄ-ի համար

Իսրայելում «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի անցկացումը սպառնալիքի տակ է, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Jerusalem post-ին։

Նշվում է, որ երկյուղները կապված են Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ սրված հակամարտության, մաասնավորապես՝ վերջերս իրականացված հթրիռակոծման հետ։

Ասվում է, որ Եվրոպական հեռարձակման միության (ԵՀՄ) պաշտոնական ներկայացուցիչները հետեւում են իրավիճակի զարգացմանը։

«Պահպանությունը եւ անվտանգությունը միշտ առաջնահերթ նշանակություն ունեն ԵՀՄ-ի համար»,- ասել են կազմակերպությունում։

Պարբերականն ընդգծում է, որ ԵՀՄ-ում չեն ճշտել՝ ունե՞ն արդյոք գործողությունների պլան արտակարգ իրավիճակի դեպքում։