Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի մեծ վարչապետ կդառնա. Թրամփ

Նշենք, որ Ջոնսոնը եւ Թրամփը առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել են Բիարիցում, «Մեծ յոթնյակի» շրջանակում

Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի մեծ վարչապետ կդառնա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես իսկապես հավատում եմ, որ Բորիս Ջոնսոնը կդառնա Մեծ Բրիտանիայի մեծ վարչապետ, մենք հավանում ենք միմյանց, եւ մենք երկուսուկես հիանալի օր ենք ունեցել»,- ասել է Թրամփը Ֆրանսիայում Յոթնյակի մամուլի ասուլիսում։ «Ես սպասում էի, որ նա վարչապետ դառնա մոտ վեց տարի։ Ես նրան ասացի. «ինչո՞ւ այդքան երկար սպասեցրիր»,- ասել է նա, տեղեկացնում է Reuters-ը։

Նշենք, որ Ջոնսոնը եւ Թրամփը առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել են Բիարիցում, «Մեծ յոթնյակի» շրջանակում, գրում է news.am