Արարատ Միրզոյանը ստորագրեց Հանրապետության պատմության ամենաաննախադեպ, իրավական առումով ամենախայտառակ կարգադրությունը

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է.

«ՀՀ ԱԺ նախագահն այսօր ստորագրել է և հրապարակել է Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ամենաաննախադեպ, իրավական առումով ամենախայտառակ կարգադրությունը: Այսպիսի բան նույնիսկ հնարավոր չէր պատկերացնել:

Այդ կարգադրությունից առաջ ԱԺ նախագահն առնվազն պարտավոր էր ստորագրել ԱԺ աշխատակազմի ղեկավարին և նրա բոլոր տեղակալներին պաշտոնից ազատելու կարգադրություն:

Իսկ եթե ԱԺ նախագահն այդպես էլ չստորագրի ԱԺ աշխատակազմի ղեկավարին ու նրա բոլոր տեղակալներին պաշտոններից «վռնդելու» կարգադրություններ, ապա վերջիններս, եթե ունեն մի քիչ պետական մտածողություն և մասնագիտական արժանապատվություն, վայրկյան առաջ պետք է հեռանան ու հավերժ պետք է մոռանան հանրային ծառայության մասին:

ԱԺ նախագահի այդ որոշմամբ ամբողջությամբ հաստատվեց օրեր շարունակ իմ պնդումները, որ տեղի է ունեցել խայտառակ անօրինականություններ:

Իսկ այդ կարգադրության անկառավարելի հետևանքներին կանդրադառնամ ավելի ուշ»: