Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են Opel-ն ու վառելափայտով բարձված ЗИЛ-ը. կա տուժած

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Օգոստոսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են Փարպի գյուղի բնակիչ Ժորա Մկրտչյանի վարած Opel մակնիշի 36 ԼP 393 համարանիշի և Իջևանի բնակիչ Արտակ Իսրայելյանի վարած ЗИЛ մակնիշի 35 GR 020 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել փայտով, կողաշրջվել է, իսկ վարորդներից Ժ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: