Հայաստանում քաղցկեղային ուռուցքների հեռացման վիրահատությունների թիվն աճել է 135%-ով

Մինչեւ հիմա պետությունը վիրբուժական բուժման կարիք ունեցող օնկոպացիենտներին տրամադրել է միայն ոչ մեծ համավճար, մնացյալ գումարը պետք է վճարեր պացիենտը

Հայաստանում պետպատվերի ներդրումից հետո քաղցկեղային ուռուցքների հեռացման վիրահատությունների թիվն աճել է 135%-ով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ այս տարվա փետրվարի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը հանրապետությունում անցկացվել է 2301 վիրահատություն, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում՝ 979 վիրահատություն: Այդպիսով, չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ոլորտում 135%-ով աճ է գրանցվել:

Մինչեւ հիմա պետությունը վիրբուժական բուժման կարիք ունեցող օնկոպացիենտներին տրամադրել է միայն ոչ մեծ համավճար, մնացյալ գումարը պետք է վճարեր պացիենտը: Ընթացիկ տարվա փետրվարից վիրահատության գումարն ամբողջովին փոխհատուցում է պետությունը: Հիշեցնենք, որ այս տարի պետբյուջեից օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար հատկացվել է լրացուցիչ 700 մլն դրամ, գրում է  med.news.am: