Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում

Սա Շիրանի՝ հուլիսին թողարկված «No.6 Collaborations Project» ալբոմի թրեքների հիման վրա ստեղծված երրորդ հոլովակն է

Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի «Nothing On You» երգի նոր տեսահոլովակը մի քանի ժամում ավելի քան մեկ միլիոն դիտում է ունեցել YouTube-ում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Հոլովակում Էդ Շիրանը, հիփ-հոփ կատարող Դեյվը և արգենտինացի ռեփեր Պաուլո Լոնդրան հեծանիվ են վարում Լոնդոնում և երգում են աղջիկների հետ հարաբերությունների մասին:

Նշվում է, որ սա Շիրանի՝ հուլիսին թողարկված «No.6 Collaborations Project» ալբոմի թրեքների հիման վրա ստեղծված երրորդ հոլովակն է: