Կինը սպանել է ամուսնուն տան վատ վերանորոգման համար

Մանրամասներ
4

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի Լաբիտնանգի քաղաքում կինը սպանել է ամուսնուն բնակարանը ոչ այնքան լավ վերանորոգելու համար, գրում է «РИА Новости» գործակալությունը:

Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ամուսինների միջև վեճը ծագել է բնակարանի անորակ վերանորոգման պատճառով, որն իրականացրել էր տղամարդը:

Վեճի ընթացքում կինը դանակով հարվածներ է հասցրել ամուսնու կրծքավանդակին: Վայրկյաններ անց, գիտակցելով կատարվածը, կինը շտապօգնություն է կանչել, բժիշկներն ավելի ուշ դեպքի մասին տեղյակ են պահել իրավապահներին:

Նշվում է, որ ոստիկանների ժամանելուց հետո կինը վիրավորել է նրանցից մեկին, թեև հարցաքննության ժամանակ չի շտապել հերքել իր մեղքը: