Կիրկորովը երեխաներին թանկարժեք գիշերային ակումբ է տարել

Այժմ Ֆիլիպ Կիրկորովն ու նրա երեխաները՝ դուստրը՝ Ալլա-Վիկտորյան եւ որդին՝ Մարտինը, Ֆրանիսայում են գտնվում, արտիստը պարբերաբար հանգստից լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում

Ռուսական փոփ էստրադայի արքան հանգիստն անցկացնում է երեխաների հետ։ Ֆիլիպ Կիրկորովը երեխաների հետ գիշերային ներկայացման է գնացել։

Instagram-յան էջում արտիստը հանգստից լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում։ Այժմ Ֆիլիպ Կիրկորովն ու նրա երեխաները՝ դուստրը՝ Ալլա-Վիկտորյան եւ որդին՝ Մարտինը, Ֆրանիսայում են գտնվում։

Երեխաներն ամենուր ուղեկցում են փոփ արքային։ Օրերս Կիրկորով կրտսերները նույնիսկ գիշերային ակումբ են այցելել։ Ֆիլիպի Instagram-յան էջի Stories բաժնում տեսագրություն է հրապարակվել, որում նա երեխաների հետ ժամանակ է անցկացնում Le Quai-ում՝ Սեն-Տրոպեում ամենաթանկարժեք ժամանցային հաստատություններից մեկը։

Այն առանձնանում է հրաշալի տեսարանով, որակյալ ժամանցային շոուներով եւ նրբաճաշակ ճաշացանկով։ Անկախ պատկառելի գնացուցակից՝ աստղերը սիրով են լինում այս վայրում։

Ֆիլիպ Կիրոկովի ու նրա երեխաների համար պարել են կիսամերկ գեղեցկուհիներ։ Ըստ Կիրկորովի հրապարակած տեսագրության՝ նա գոհ է եղել Le Quai-ի ներկայացուցիչներից։ «Ահա այսպիսի երեկույթ»,- գրել է Ֆիլիպը։ Ընդ որում, Ալլա-Վիկտորյան եւ Մարտինը զարմացած տեսք չունեին. նրանք առանց շտապելու ուտում էին իրենց կերակուրը։ Երեխաները, կարծես, վաղուց սովոր են վառ շոուների։