Ամենից հեշտ իրականանում են այն երազանքները, որոնց հավատում ես

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սաթենիկը պատկերված է՝ տորթով։ Նա կրում է համարձակ դեկոլտեով երեկոյան զգեստ։ Նրա մազերն արձակված են, վառ դիմահարդարմամբ է։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել է․ «Ամենից հեշտ իրականանում են այն երազանքները, որոնց հավատում ես»։

Օրերս հրապարակված կադրերում Սաթենիկը պատկերված էր՝ ձիուն հեծած։ Երիտասարդ մայրիկը պուտավոր զգեստ էր ընտրել, որը համադրել էր սպորտային կոշիկի հետ։ Սաթենիկն արձակել էր մազերը։ «Կարեւոր չէ, թե դու ինչքան դանդաղ ես առաջ գնում: Կարեւոր է, որ դու կանգ չես առնում»,- մեկնաբանություններում գրել էր նա։

Աղբյուրը՝ news.am