Ծեծկռտուք՝ Թուրքիայից Ռուսաստան թռչող օդանավում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստամբուլից Եկատերինբուրգ թռչող օդանավում երեք ռուսաստանցիներ ծեծկռտուք են սարքել, ականատեսները պատմել են, որ ամեն ինչ սկսվել է դեռ մինչ օդանավի օդ բարձրանալը

Ստամբուլից Եկատերինբուրգ թռչող օդանավում երեք ռուսաստանցիներ ծեծկռտուք են սարքել: Այս մասին հայտնում է E1.RU պորտալը:

Ականատեսները պատմել են, որ ամեն ինչ սկսվել է դեռ մինչ օդանավի օդ բարձրանալը: Ամեն ինչ սկսել է մի կին, ով ինչ-որ բան չի կիսել մեկ այլ ուղևորի հետ: Երբ կինն այլևս չի հասկացել, թե ինչ պետք է ասի, որոշել է հարվածել զրուցակցին, ով նույն պատասխանն է տվել: Միջադեպի մասնակից կնոջը պաշտպանել շտապել է մեկ այլ տղամարդ, և սկսվել է ծեծկռտուք:

Թե ինչն է եղել միջադեպի պատճառը, չրի հայտնվում: