Կանադայում արջն ամերիկուհուն խանգարել է սելֆի անել

Մանրամասները՝ տեսանյութում

ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակչուհի Շերրի Մուրը՝ անցնելով Կանադայի լեռնային ճանապարհով, այնքան է տարվել բնապատկերով, որ որոշել է սելֆի անել, սակայն դեմ առ դեմ բախվել է արջի հետ, հաղորդում է UPI-ը:

Նա փորձել է լուսանկարվել, երբ արջը հայտնվել է ճանապարհին: Կինը սկսել է տեսանկարել կենդանուն, որը փորձել է հարձակվել նրա վրա:

Մուրը սկսել է բղավել եւ խնդրել իրեն բաց թողնել, եւ վերջապես կենդանին թաքնվել է տեսադաշտից: Վախից քարացած ճանապարհորդուհին արջի հեռանալուց հետո միայն կարողացել է թուլանալ: «Ես սպասեցի մինչ թփերի մեջ նրա թաքնվելը, ապա այնքան արագ վազեցի, որքան կյանքում երբեք չէի վազել»,- պատմել է Շերրին: