Եվրոպայի տակ հնագույն մայրցամաք է հայտնաբերվել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Փորձագետները հայտնաբերել են նախկինում անհայտ, կորած մայրցամաք: Այս մասին հայտնում է CNN-ը:

Գիտնականները վերակառուցել են Միջերկրական ծովի տարածաշրջանում երկրաբանական գործընթացների էվոլյուցիան: Պարզվել է, որ այս տարածքում միլիոնավոր տարիներ առաջ գոյություն է ունեցել մայրցամաք՝ Գրենլանդիայի չափսերով: Այն անվանել են Մեծ Ադրիա:

Նոր մայրացամաք

Այս ցամաքային տարածքը ոչնչացվել է մոտ 130-150 միլիոն տարի առաջ՝ տեկտոնական թիթեղների շարժման արդյունքում: Մեծ Ադրիան բախվել է Լավրասիայի մեկ այլ հին մայրցամաքի հետ:

Արդյունքում, Մեծ Ադրիայի մեծ մասը պոկվել է մակերևույթից և «փշրվել»: Այս գործընթացը ձևավորել է Ալպերի, Ապենինների, Բալկանների, ինչպես նաև Հունաստանի և Թուրքիայի լեռնաշղթաները:

Հին մայրցամաքի հիմնական մասն անցել է Եվրոպայի տակ, որի մնացորդները գտնվում են Իտալիայի, Իռլանդիայի և Խորվաթիայի տակ: