Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնը, կառավարությունը լքելու մասին Կանաչների որոշումից հետո, հրաժարական է տվել՝ երկրի վարչապետ ընտրվելուց ընդամենը մի քանի ժամ հետո: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Radio Sweden-ը:
«Շվեդիայի նորընտիր վարչապետ Մագդալենա Անդերսոնը հրաժարական է տվել ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, ինչ խորհրդարանական քվեարկության արդյունքում ընտրվել էր վարչապետի պաշտոնում»,- հայտնել է ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ Շվեդիայի պատմության մեջ առաջին անգամ նախարարների կաբինետը պետք է կին գլխավորեր։
Շվեդիայի պատմության մեջ առաջին կին վարչապետն ընտրվելուց ժամեր անց հրաժարական է տվել
Մանրամասներ
0Comments