96-ամյա ամերիկացին վազքի ռեկորդակիր է դարձել. Տեսանյութ

Էգլերը նաև 800, 1500 և 3000 մ մրցավազքում նույն տարիքային դասի համար սահմանել է համաշխարհային ռեկորդներ

ԱՄՆ-ում 96-ամյա Ռոյ Էնգլերտը 95-99 տարեկան մարզիկների շրջանում 5 հազար մետր մրցավազքում ռեկորդ է սահմանել: Այս մասին գրում է Runners World-ը:

Մրցումներն անց են կացվել Այովայում: 5 կմ տարածությունը նա հաղթահարել է 42 րոպե 30,23 վայրկյանում:

Մինչ այդ ռեկորդակիր էր ճանաչվել Ֆրենկ Լիվայնը, որը նույն տարածությունը հաղթահարել էր 50 րոպե 10,56 վայրկյանում, գրում է 1in.am:

Էգլերը նաև 800, 1500 և 3000 մ մրցավազքում նույն տարիքային դասի համար սահմանել է համաշխարհային ռեկորդներ: