Բախտաձեն և Տուսկը քննարկել են Վրաստանի եվրաինտեգրման նոր հնարավորությունները

Անդրադարձել են ԵՄ հետ ճյուղային համագործակցության կարևորությանն ու այն ձևաչափերին, որոնք ուղղված են այդ գործընթացը հեշտացնելուն

«Վրաստանը ԵՄ-ի կարևոր գործընկերն է, որն ասոցացվում է ազատության և քաջության հետ»-, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմանը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են «Արևելյան գործընկերության» գոյության  10 տարիների ընթացքում ձեռք բերված նվաճումներին, որտեղ Վրաստանը եղել է  հարթակի առաջատար երկիրը: Ընդգծվել է Վրաստանի Եվրաինտեգրման ճանապարհին ունեցած նվաճումները, ներառյալ ասոցացման համաձայնագրերի ակտիվացնելը, խորը, համապարփակ ազատ առևտրի գործարկումն  ուՎրաստանի քաղաքացիների համար մուտքի ազատականացմը:

Անդրադարձել են ԵՄ հետ ճյուղային համագործակցության կարևորությանն ու այն ձևաչափերին, որոնք ուղղված են այդ գործընթացը հեշտացնելուն: Վարչապետը վերահաստատել է Վրաստանի հավատարմությունը Արևելյան գործընկերության նպատակներին, որիին հասնելու համար պետք է գտնել նոր, լրացուցիչ միջոցներ՝ Վրաստանի եվրաինտեգրման համար: