«Ռեալը» Զիդանի հորդորով հրաժարվել է Նեյմարին ձեռք բերելու մտադրությունից

Ավելի վաղ նշվել էր, որ Նեյմարը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի տրանսֆերային նպատակների ցանկում է

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հորդորով հրաժարվել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու մտադրությունից, հաղորդում է իսպանական AS-ը։

Զինեդին Զիդանը չի ցանկանում իր ղեկավարած թիմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին։

Ավելի վաղ նշվել էր, որ Նեյմարը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի տրանսֆերային նպատակների ցանկում է, գրում է sport.news.am:

Անցած մրցաշրջանում Նեյմարը 28 հանդիպում է անցկացրել ՊՍԺ-ում, խփել 23 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Նեյմարի տրանսֆերի գինը գնահատում է 180 միլիոն եվրո։