Եվրոպա լիգայի հաղթող է դարձել «Վիլիառեալ»-ը

Ֆուտբոլն իր ամբողջ գեղեցկությամբ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի հաղթողը իսպանական «Վիլիառեալ»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակիչ խաղում մրցեցին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և իսպանական «Վիլիառեալ»-ը: Առաջին կեսի մեկնարկում թիմերը փոխանակվում էին փոխադարձ գրոհներով: Բայց «Վիլիառեալ»-ն առաջինն օգտագործեց իր հնարավորությունը: 29-րդ րոպեին աչքի ընկավ Մորենոն:

Բաց թողած գնդակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մեծ առավելություն ուներ և վիճակագրությունը խոսում էր այդ մասին: «Կարմիր սատանաները» գնդակին տիրելու մեծ առավելություն ունեին: Ի վերջո թիմերն ընդմիջման գնացին իսպանական թիմի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկից ընդամենը 10 րոպե անց «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերականգնեց հաշվի հավասարությունը: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Էդիսոն Կավանին` «Վիլիառեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 1:1:

ա

Այս գոլից հետո հանդիպումն առավել արագ տեսք ստացավ: «Կարմիր սատանաներն» ավելի հաջող էին գործում խաղային իրավիճակներում:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, սակայն այստեղ էլ դարպասի գրավում չարձանագրվեց և ամեն ինչ որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով: Առավել դիպուկ էին «Վիլիառեալ»-ի ֆուտբոլիստները` 11:10:

Իսպանական ակումբը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Եվրոպա լիգայում: