Դե Խեան նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ կստանա 20 միլիոն եվրո աշխատավարձ

Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիսի 30-ը

Իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ 28-ամյա խաղացողի աշխատավարձը շաբաթական 222 հազար եվրոյից կդառնա 390 հազար եվրո (տարեկան 20 միլիոն եվրո), հաղորդում է Sunday Mirror-ը։

Դե Խեան կդառնա երկրորդ ամենաբարձր վարձատրությամբ խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդում»։ Առաջին տեղում է չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը՝ շաբաթական 557 հազար եվրո։

Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Մադրիդի «Ալթետիկոյից» 2011-ին։ Անգլիայի անցած առաջնությունում Դե Խեան մասնակցել է 38 հանդիպման, բաց թողել 54 գոլ։

Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիսի 30-ը։