Անհասկանալի մթնոլորտ է, րոպե առաջ կարգավորել է պետք, այլապես նոր զոհեր կունենանք

Գիտենք, որ տարիներ շարունակ առկա է եղել այն իրողությունը, որ մարդիկ վճարում են և վարորդական իրավունք են ձեռք բերում

«Գիտենք, որ տարիներ շարունակ առկա է եղել այն իրողությունը, որ մարդիկ վճարում են և վարորդական իրավունք են ձեռք բերում։ Սրա հետևանքները մենք հիմա քաղում ենք։ Վարորդները, որոնք պատրաստ չեն վարորդական իրավունք ստանալու, իրավունք չունեն, ցավալիորեն այսօր վարում են մեքենաներ, և այսպիսի վարորդների երթևեկելը հղի է ծանր հետևանքներով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով ողբերգական վթարին։ Նրա խոսքով՝ պետք է քննել, հասկանալ՝ որտեղից են այսքան անկարգապահ վարորդներ հայտնվել և ինչում է խնդիրը։