ՀՀ ԱԳՆ-ում բացվելու է սգո մատյան՝ դեսպան Արման Կիրակոսյանի անժամանակ մահվան առիթով

Հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից

Անվանի պատմաբան, դիվանագետ, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի անժամանակ մահվան առիթով ցավակցությունների համար հուլիսի 9-ին եւ 10-ին ժ. 10:00-ից մինչեւ ժ.12:00-ը եւ ժ.14:00-ից մինչեւ 16.00-ը ՀՀ ԱԳՆ կենտրոնական մուտքի նախասրահում բացվելու է սգո մատյան: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։