Ներողությունը բավարար չէ

Նինո Բուրջանաձեն` «Ռուսթավի-2»-ի հաղորդավարի հայհոյանքի մասին

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն մեկնաբանել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում ՌԴ նախագահին ուղղված հայհոյախառն արտահայտությունները:

RT-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ հեռուստաընկերության ներողությունը բավարար չէ իրավիճակը հարթելու համար:

Նրա խոսքերով՝ նախօրեին վրացական հեռուստաընկերության ուղիղ եթերում հնչած արտահայտությունները «խայտառակություն են Վրաստանի համար» և խախտում են քաղաքական, լրագրողական ու էթիկական բոլոր նորմերը՝ անցնելով բոլոր սահմանները:

«Դա պարզապես անքաղաքավարություն չէր, այլ ծրագրավորված սադրիչ գաղափար, որպեսզի վերջնական պառակտում մտցվի ռուս-վրացական հարաբերություններում»,- ասել է Բուրջանաձեն: