«Սանիթեք»-ի նկատմամբ բոլոր դրամական պարտավորությունները կատարվել են

Ի աջակցություն «Սանիթեքի» որոշ տույժեր ու պահումներ ներվել են ընկերությանը, որ նա կարողանա ուշքի գալ, փորձել նորմալ կատարել իր պարտականությունները

Քաղաքապետարանը «Սանիթեք»-ի նկատմամբ իր բոլոր դրամական պարտավորությունները կատարել է պատշաճ ու ժամանակին: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետւի մամուլի խոնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով «Սանիթեք» ընկերության կողմից Երեւանի քաղաքապետարանի դեմ դատական հայց ներկայացնելու խնդրին:

«Հակառակը, ի աջակցություն «Սանիթեքի» որոշ տույժեր ու պահումներ ներվել են ընկերությանը, որ նա կարողանա ուշքի գալ, փորձել նորմալ կատարել իր պարտականությունները»,-ասաց նա: