Հենց նոր հայկական պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ձախողեց թուրք և ադրբեջանցի պատվիրակների փորձը

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը

Հենց նոր Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում հայկական պատվիրակությունը երկու մեծ հաջողություն գրանցեց։

Առաջինը՝ հայկական պատվիրակությունը ձախողել է թուրք և ադրբեջանցի պատվիրակների` Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչ անող պարբերությունը զեկույցից հեռացնելու փորձը։

Մյուսով հայկական պատվիրակությունը կանխել է զեկույցներից մեկում ղարաբաղյան հակամարտության համատեքստում հակահայկական ձևակերպումների ընդունումը։

Վերոնշյալ հակահայկական ձևակերպումների ընդունումը կանխելու համար աշխատել ենք ամսից ավելի՝ ներգրավելով խորհրդարանական դիվանագիտության ամբողջ ռեսուրսը։

Ավելի ուշ ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանն ավելի մանրամասն կներկայացնի մեր հաջողությունները։

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյան