Կարճ սեւ զգեստ. Անահիտ Սիմոնյանի հմայիչ լուսանկարը

Կերպարն ամբոջացրել են նուրբ աքսեսուարները

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Լուսանկարը տեղադրվել է նրա միկրոբլոգում՝ Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Հմայիչ երգչուհին կարճ սեւ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբոջացրել են նուրբ աքսեսուարները։ Անահիտ Սիմոնյանը լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Անահիտ Սիմոնյանը սեւ զգեստ էր կրում, որը բացվածք ունի ոտքի հատվածում։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ կոշիկները։ Անահիտ Սիմոնյանը նշել է, որ կրում է իր ապրանքանիշի հագուստը, գրում է  NEWS.am STYLE: