Ժոաու Ֆելիշի տրանսֆերը չորրորդ ամենաթանկն է պատմության մեջ

Ֆելիշը «Աթլետիկոյի» հետ կկնքի 7 տարվա պայմանագիր

Պորտուգալական «Բենֆիկայից» Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխված 19-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշի տրանսֆերը չորրորդ ամենաթանկն է պատմության մեջ՝ 126 միլիոն եվրո։ Սակայն «Բենֆիկան» կստանա 120 միլիոն, որն էլ նշվում է պաշտոնական տրանսֆերային գին։

Այդ ցուցանիշով Ֆելիշի տրանսֆերը զիջում է միայն բրազիլացի Նեյմարի (ՊՍԺ, 222 միլիոն եվրո), ֆրանսիացի Կիլիան Մբապեի (ՊՍԺ, 180 միլիոն) եւ բրազիլացի Ֆիլիպե Կոուտինյոյի («Բարսելոնա», 120 միլիոն) տրանսֆերներին։

Ֆելիշը «Աթլետիկոյի» հետ կկնքի 7 տարվա պայմանագիր։ Նա հանդես կգա 7 համարի խաղաշապիկով։ Այդ համարը պատկանում էր ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին։