«Ռեալը» հրաժարվել է 135 միլիոն եվրոյով վաճառել Վինիսիուսին

Մանրամասներ

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է վաճառել բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին փարիզյան ՊՍԺ-ին, հաղորդում է իսպանական El Nacional-ը։

Ֆրանսիական ակումբը Բրազիլիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել է 135 միլիոն եվրո, սակայն Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը բակացություններ չի սկսել՝ մերժելով առաջարկը։

Վինիսիուս Ժունիորը «Ռեալում» է հանդես գալիս 2018 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել է 16 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում։

Աշխարհի ակումբային առաջնությունում Վինիսիուս Ժունիորը դարձել է 3 գոլի հեղինակ եւ արժանացել մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։ Եզրափակիչում «Ռեալը» 5:3 հաշվով պարտության էր մատնել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալին»։