Ի հեճուկս լուրերի. Անաստասիա Ռեշետովան ԱՄՆ-ում չի ծննդաբերի

Հանգստի ընթացքում Թիմաթիի հարսնացուն շատ հարցերում սահմանափակում է իրեն եւ հետեւում է առողջությանը

Վերջերս Թիմաթիի հարսնացուն մեկնել է հանգստանալու ԱՄՆ՝ Ռուսաստանի մայրաքաղաքը լավագույնը չհամարելով հղի կնոջ համար։ Նրան անհանգստացնում էին տոքսիկոզն ու վատ ինքնազգացողությունը։ Երկրպագուները ենթադրել էին, որ ռեփերի երեխան լույս աշխարհ կգա արտասահմանում, սակայն Ռեշետովան հերքել է այդ տեղեկատվությունը։

Instagram-ում ապագա մայրիկը նույնիսկ բողոքել է, որ մայրաքաղաքը հղի կնոջ տեղը չէ. «Ես կտրականապես չեմ ցանկանում վերադառնալ փոշոտ եւ անհանգիստ քաղաք...»։

«Ծննդաբերությունը նախատեսված է սեպտեմբերի սկզբին եւ տեղի կունենա Մոսկվայի լավագույն կլինիկաներից մեկում»,- Starhit-ին հայտնել են Ռեշետովայի շրջապատում։ Ըստ որոշ տվյաների՝ պայմանագրի արժեքը կկազմի 1 մլն ռուբլուց ոչ պակաս։

Հանգստի ընթացքում Թիմաթիի հարսնացուն շատ հարցերում սահմանափակում է իրեն եւ հետեւում է առողջությանը։ Անաստասիան երկար ժամանակ չի անցկացնում արեւին եւ չի լողում օվկիանոսում, գրում է style.news.am:

«Եթե նախկինում ես հեշտությամբ կարող էի արթնանալ առավոտյան ժամը վեցին եւ քաղցած վիճակում մեկնել հայքինգի՝ մարզման ընթաքում 800 կալորիա այրելով, այժմ հանգստանում եմ թոշակառուի նման։ Շատ արեւայրուք չկա. ընդամենը SPF 50 որովայնին եւ դեմքին, ոչ մի այլ յուղ արեւայրուքի համար։ Գլուխս ծածկում եմ արեւից, ինչը նախկինում երբեք չեմ արել։ Լողում եմ միայն լողավազանում, քանի որ օվկիանոսը շատ անհանգիստ է, եւ հիմա ես վախենում եմ մտնել, որպեսզի, Աստված չանի, ինձ ալիքը չտանի կամ ջրի հոսքը չհարվածի որովայնիս։ Բացի այդ՝ երբ ինչ-որ տեղ ենք գնում, ինձ ամբողջ ընթացքում թվում է, թե արագ ու անզգույժ ենք ընթանում, թեեւ նախկինում միեւնույնն էր։ Ես ինքս նախկին կյանքում մրցարշավորդ եմ եղել։ Մի խոսքով՝ այսուհետ իմ առավելագույնս ծանրաբեռնվածությունը խոհանցում է՝ գազօջախի մոտ։ Գիտեմ, որ դա կանցնի։ Ես ինձ չեմ խղճում, այլ փոքրիկին։ Երբ ամեն ինչ տեղի ունենա, ես կրկին գործողության մեջ կլինեմ»,- պատմել է Ռեշետովան։

Հիշեցնենք՝ Անաստասիան մի քանի շաբաթ թաքցրել է հղիությունը։ Սակայն իր բլոգում հայտարարելուց հետո նա այսպես էր մեկնաբանել երկրպագուների համար ուրախալի նորությունը։ «Անկեղծ ասած՝ դժվար էր բոլորից թաքցնել այս երկար սպասված իրադարձությունը։ Հիմա հոգումս թեթեւություն է. կարելի է հանգիստ վարել Instagram-ը եւ փողոց դուրս գալ»։