Օբամային ականապատված ծանրոց էր ուղարկել

2016 թվականի հոկտեմբերին Օբամայի գրասենյակ է ուղարկել պայթուցիկ նյութով փաթեթ

Տեխասի բնակիչն իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, նահանգապետին եւ սոցիալական ծառայության աշխատակցին ականապատված ծանրոցներ ուղարկելու մեջ, հայտնում է տեղական Houston Chronicle պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ Ջուլյա Փոֆը Հյուսթոնի դատարանում խոստովանել է, որ 2016 թվականի հոկտեմբերին Օբամայի գրասենյակ է ուղարկել պայթուցիկ նյութով փաթեթ:

Փոֆին կարող է սպառնալ մինչեւ 10 տարվա բանտարկություն եւ մինչեւ 250 հազար դոլարի տուգանք: