«Բարսելոնան» հետաքրքրված է 21-ամյա արգենտինացի հարձակվողի ծառայություններով

Իտալիայի անցած առաջնությունում Մարտինեսը մասնակցել է 27 հանդիպման, խփել 6 գոլ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է Միլանի «Ինտերի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով, հաղորդում է La Red-ը։

Կատալոնական ակումբը պատրաստ է 21-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 112 միլիոն եվրո։

Բրազիլիայում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկությունում Մարտինեսն արդեն խփել է 2 գոլ։ Արգենտինան կիսաեզրափակիչում կմրցի բրազիլացիների հետ։

Իտալիայի անցած առաջնությունում Մարտինեսը մասնակցել է 27 հանդիպման, խփել 6 գոլ։