Հենրիխ Մխիթարյան. «Իդեալական արդյունք է»

Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա այսօր

Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց բելառուսական ԲԱՏԷ-ի դարպասը` ընդհանուր` 3:1 հաշվով հաղթելով դիմակայությունում:

«Զինագործները» նվաճեցին 1/8 եզրափակչում հանդես գալու իրավունք: Խաղի վերաբերյալ կարծիք է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և լոնդոնյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Իդեալական արդյունք է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ ֆուտբոլիստը, ով ԲԱՏԷ-ի դեմ հանդիպմանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 78-րդ րոպեին` տեղը զիջելով Դենիս Սուարեսին: Հավելենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա այսօր` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում:


 

Աղբյուր` Panorama.am