Տիագո Սիլվա․ Մեսին լավագույն ֆուտբոլիստն է պատմության մեջ

Չեմպիոնների լիգայում կամ ազգային հավաքականների խաղում միշտ բարդ է եղել Մեսիի դեմ խաղալը

Մեսին լավագույն ֆուտբոլիստն է պատմության մեջ, ասել է Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչից առաջ։ Կհանդիպեն Բրազիլիայի եւ Արգենտինայի հավաքականները։

«Մեսիից լավ ֆուտբոլիստ ես չեմ տեսել, նրա դեմ խաղալն արտոնություն է։ Բայց Մեսիով հիանալ մենք կարող ենք մեկ այլ անգամ։ Հիմա Բրազիլիա - Արգենտինա դիմակայությունն է, եւ մենք պետք է հաղթենք։

Չեմպիոնների լիգայում կամ ազգային հավաքականների խաղում միշտ բարդ է եղել Մեսիի դեմ խաղալը։ Նրա խաղը կարելի է մանրամասն ուսումնասիրել, բայց նա միշտ կարող է արդյունքի հասնել»,- Տիագո Սիլվայի խոսքը մեջբերում է France Football-ը։

Բրազիլիա - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 04։30-ին։