Նոր գելը կարող է լուծել փոխպատվաստված հյուսվածքների հակազդեցության խնդիրը

Հետաքրքրական է, որ գելը նաեւ թույլ է տալիս բջիջներին արտադրել մետաբոլիզմի կողմնակի նյութեր, ինչպիսին է ինսուլինը

Օրգանիզմի կողմից փոխպատվաստված հյուսվածքների հակազդեցությունը դեռեւս փոխպատվաստման ոլորտում կարեւորագույն խնդիրներից մեկն է: EPFL-ի գիտնականները գտել են այդ խնդրից խուսափելու միջոցը. այդ նպատակով նրանք մշակել են հատուկ գել գորշ ջրիմուռներից եւ ջրում լուծվող պոլիմերներից նատրիումի ալգինատի հիման վրա: Այդ նորույթի մասին ներկայացված է Bioconjugate Chemistry պարբերականում:

Ենթաստամոքսային գեղձի բջիջների օրինակով գիտնականները ցույց են տվել, որ գելն ազդում էր որպես ֆիլտր՝ արգելափակելով իմունային համակարգի բջիջներն ու հակամարմինները, սակայն թույլ տալով թթվածնին եւ ուրիշ մոլեկուլներին անցնել երկու ուղղություններով: Այդկերպ բջջային մետաբոլիզմը նորմալ է աշխատում, եւ փոխպատվաստված բջիջները շարունակում են ապրել, իսկ իմունիտետը նրանց նկատմամբ հարձակում չի գործում:

Հետաքրքրական է, որ գելը նաեւ թույլ է տալիս բջիջներին արտադրել մետաբոլիզմի կողմնակի նյութեր, ինչպիսին է ինսուլինը, գրում է news.am:

Գելը ձեւավորում է փափուկ պատյան եւ մեխանիկորեն պաշտպանում բջիջները՝ միաժամանակ սահմանափակելով բորբոքային գործընթացների հավանականությունը, որոնք խոչընդոտում են փոխպատվաստանյութի աշխատանքն ու նպաստում են սպիների առաջացմանը: