Գիտնականները ճարպի 2 տեսակ են առանձնացնում

Միջերկրածովյան դիետան, ինչպես պարզվել է, արդյունավետ կրճատել է լյարդի եւ սրտի շուրջ վիսցերալ ճարպի կուտակումները

Գիտնականները ճարպի 2 տեսակ են առանձնացնում՝ ենթամաշկային եւ վիսցերալ:

Ենթամաշկայինը, ինչպես հուշում է անվանումը, գտնվում է մաշկի տակ, իսկ վիսցերալը՝ ներքին օրգանների շուրջ: Հենց վիսցերալ ճարպն է համարվում ամենավտնագավորը. դրա ավելցուկը բարձրացնում է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը:

Վիսցերալ ճարպի քանակը հնարավոր է կրճատել միջերկրածովյան դիետայի միջոցով, ինչպես պարզել են Իսրայելից գիտնականները:

18 ամիս նրանք հետեւել են աբդոմինալ ճարպակալմամբ, որն առաջանում է վիսսցերալ ճարպի կուտակումից,  300 տղամարդկանց:

Այդ տղամարդիկ հետեւել են երկու դիետաներից մեկին. առաջին դիետան ճարպի ցածր պարունակություն է ունեցել (ցերեկային ընդհանուր էներգիայի սպառումից 30 տոկոս եւ առավելագույնը 10 տոկոս հագեցած ճարպերի սպառման համար ): Ընդ որում ավելացել է բանջարեղենից, մրգերից, լոբազգիներից եւ հացահատկներից բջջաթաղանթի օգտագործումը:

Երկրորդ խմբի դիետան եղել է միջերկրածովյանը. նրանք շատ բանջարեղեն, ձիթայուղ, քիչ թռչնամիս են օգտագործել. դրա փոխարեն նրանք գրեթե չեն կերել կարմիր միս եւ արագ ածխաջրեր:

6 ամիս անց ավելացվել են մարզումները: Միջինում կամավորներին հաջողվել է մոտ 3 կգ նիհարել:

Սակայն միջերկրածովյան դիետան, ինչպես պարզվել է, արդյունավետ կրճատել է լյարդի (30 տոկոսով) եւ սրտի (11 տոկոսվ) շուրջ վիսցերալ ճարպի կուտակումները:

Մեկ այլ հետազոտության համաձայն, միջերկրածովյան դիետան  դրական է ազդում տարեց տարիքում հոգեկան առողջության վրա:

Այս դիետայի գլխավոր սզբունքներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով՝ https://med.news.am/arm/news/21975/mijerkratsovyan-dietayi-6-himnakan-skzbunqnery.html