Քայլեր, որոնք կօգնեն հաղթահարել անքնությունը

Ինչպե՞ս անել, որպեսզի գիշերը նորմալ քնեք և մի քանի ժամը մեկ չարթնանաք
Live24.am-ը ներկայացնում է

Անքնությունը լուրջ խնդիր է, եւ ոչ միայն այն մարդկանց համար, որոնք աշխատանքի բերումով ստիպված են շատ վաղ արթնանալ: Առողջ քունն առողջ կենսակերպի գրավականներից է:

Ինչպե՞ս անել, որպեսզի գիշերը նորմալ քնեք եւ մի քանի ժամը մեկ չարթնանաք: Ստորեւ ներկայացնում ենք անքնությունը հաղթահարելու մի քանի պարզ քայլ:

1. Եթե չեք կարողանում քնել, պետք չէ անկողնում պառկած մնալ: Վեր կացեք, գնացեք մեկ այլ սենյակ, գիրք կարդացեք կամ այլ հանգստացնող զբաղմունք գտեք Ձեզ համար: Սա կօգնի խուսափել պառկած վիճակում երկար ժամանակ անքուն մնալուց:

2. Եթե վերը նշվածը չի օգնում, փորձեք ձանձրալի գործով զբաղվել՝ լվացք կամ արդուկ անել: Դա կարող է հոգնեցնել Ձեզ եւ օգնել քնել անկողին մտնելուն պես:

3. Կարելի է նաեւ լոգանք ընդունել՝ մեկ կամ մի քանի ժամ պառկելով անուշահոտ նյութերով ջրի մեջ:

4. Խոտաբույսերով թեյ ըմպեք:

1

Անքնությունը հաղթահարելու համար պետք է խուսափել՝

  • Համակարգչի, սմարթֆոնի, պլանշետի լույսից
  • Էլեկտրոնային սարքերը անկողին տանելուց
  • Ուշ երեկոյան ալկոհոլ եւ սուրճ խմելուց

Ինչո՞ւ չի կարելի անտեսել քնի հետ կապված խնդիրները

Որովհետեւ անքնությունը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ օրինակ սիրտ-անոթային համակարգի, նաեւ՝ շաքարային դիաբետի: Նորմայից քիչ քնելու պարագայում Ձեր մարմինն անընդհատ գերհոգնածություն է զգում, նկատվում է տրամադրության անկում, Դուք ջղագրգիռ եք դառնում, տուժում է հիշողությունը. մոռանում եք տարրական բաներ: Բացի այդ, քիչ քնելու արդյունքում նկատվում է ախորժակի բարձրացում՝ հատկապես շաքարի նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել գիրության:

2