Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը. Ներկա է Փաշինյանը

Ֆորումի ընթացքում ներկայացվելու է մարզի պոտենցիալը, առաջարկվելու եւ քննարկվելու են տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր


Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը: Նշենք, որ սա թվով 5-րդն նման համաժողովն է: Մինչ այդ նման համաժողովներ են անցկացվել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Հատկանշական է, որ այս շարքը սկսվել է Տավուշի մարզից, այստեղ երկրորդ անգամ է նման համաժողով անցկացվում: Առաջին տեղի է ունեցել նախորդ տարվա աշնանը՝ Իջեւանում:

Համաժողովին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ֆորումի ընթացքում ներկայացվելու է մարզի պոտենցիալը, առաջարկվելու եւ քննարկվելու են տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր: Լինելու է նաեւ էքսպո ցուցահանդես: Օրն ամփոփվելու է Ջազ բենդի համերգային ծրագրով։