Անաստասիա Գալուստյանը գեղասահքի Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Նա կմրցի 24 ուժեղագույնների հետ

Մինսկում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքում այսօր հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը:

Նա կարճ ծրագիրը հաղաթահարել է ու մտել եզրափակիչ:

Ազատ ծրագրում մեր հայրենակցուհին կմրցի 24 ուժեղագույնների հետ:

Հայաստանի մեր մյուս ներկայացուցիչը` Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում, 37 մրցակիցների մեջ գրավել էր 26-րդ տեղը և չէր կարողացել դուրս գալ եզրափակիչ: