Պաշտպանական կողմն արհեստականորեն ձգձգում է դատական գործընթացը. Արթուր Դավթյան

Դատախազի դիտարկմամբ՝ միտումն ակնհայտ է, և ինքը պնդելու է, որ դատարանն անդրադառնա այդ հարցին

Պաշտպանական կողմն արհեստականորեն ձգձգում է գործընթացը: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա դիտարկմամբ՝ միտումն ակնհայտ է, և ինքը պնդելու է, որ դատարանն անդրադառնա այդ հարցին: Ինչ նպատակով է դա արվում, դատախազը չի մեկնաբանել:

Ի դեպ, այսօրվա նիստին ևս ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը:

Դատախազն անդրադարձել է նաև վերջինիս արած հայտարարություններին այն մասին, թե ամեն մեկը պատասխան է տալու իր արածի համար: Այս արատահայտությունը դատարանի վրա որպես բարոյահոգեբանական ճնշում չի դիտարկում: Արթուր Դավթյանը հայտարարում է՝ թեև պաշտպանական կողմն այդպես է գործում դատարանի վրա ճնշում գործադրելու համար, բայց նպատակը չի իրագործվում: