Դոդոնն անվանել է խորհրդարանը ցրելու վարչապետի պաշտոնակատարի գործողություններն անօրինական

Մոլդովայի խորհրդարանը, որին չէր հաջողվել փետրվարին կայացած ընտրություններից հետո ձեւավորել իշխող կոալիցիա եւ կառավարություն, շաբաթ կարողացել էր հաղթահարել արտահերթ ընտրությունների վտանգը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն անվանել է վարչապետի պաշտոնակատար Պավել Ֆիլիպի գործողություններն անօրինական, երբ վերջինս ցրել է խորհրդարանն ու նշանակել արտահերթ ընտրություններ սեպտեմբերի 6-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր հստակ դիրքորոշումն ունի ժողովրդի աջակցությունը. խորհրդարանը ցրելու վերջնաժամկետը հունիսի 9-ն էր: Այդկերպ խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը երեկ ձեւավորվել էին օրենքի շրջանակներում»,-ասել է Դոդոնը կիրակի խորհրդարանում բրիֆինգի ժամանակ ելույթ ունենալիս: Նա ընդգծել է, որ ՍԴ-ի որոշումը երկրի ղեկավարի լիազորությունները Ֆիլիպին փոխանցելու մասին ուղղված են իշխանության հետագա զավթմանը: Դոդոնը նաեւ հավելել է, որ խորհրդարանի հետ միասին դիմելու է միջազգային գործընկերներին խնդրանքով ներկայանալ որպես Մոլդովայում իշխանությունը խաղաղ փոխանցելու հարցում միջնորդ:

Դոդոնը նաեւ կոչ է արել իր կողմնակիցներին խուսափել բախումներից Քիշնեւում Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության անդամների կողմից կազմակերպած հանրահավաքի ժամանակ:

Մոլդովայի խորհրդարանը, որին չէր հաջողվել փետրվարին կայացած ընտրություններից հետո ձեւավորել իշխող կոալիցիա եւ կառավարություն, շաբաթ կարողացել էր հաղթահարել արտահերթ ընտրությունների վտանգը: Դա տեղի էր ունեցել, երբ նախագահ Իգոր Դոդոնին սատարող սոցիալիստները պայմանավորվել էին Acum խմբակցության հետ ներկայանալ նախորդ խորհրդարանը եւ կառավարությունը վերահսկող Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության դեմ, որը ղեկավարվում է օլիգարխ Վլադիմիր Պլահոտնյուկի կողմից: