Ես, Արա Բաբլոյանը, Արփինե Հովհաննիսյանը փնտրում էինք Արմեն Սարգսյանին և չէինք գտնում

Այն,ինչ արեց Փաշինյանը ,դա ՀՀ օրենսդիր իշխանությունների աշխատանքին կոպիտ միջամտություն էր

Հարցազրույց ԱԺ նախկին փոխնախագահ,ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հետ:/Մաս 1-ին/

-Դատարանները արգելափակելու կոչեր հնչեցին, այն քիչ հարցերից էր,որ իրավական ողջ հանրությունը միանգամից անձագանքեց,քննադատելով,որ վարչապետի քայլը սահմանդրական կարգի խախտում է,և կգա ժամանակը դրան կանդրադառնան:Զարմանալի էր նախագահի արձագանքը ,շատերը Արմեն Սարգսյանին էին վկայակոչում,բայց կարծես թե անհամարժեք պատասխան հնչեց:

- Բնականաբար վարչապետ Փաշինյանի դատարանների արգելափակելու կոչը ՀՀ օրենքների և մայր օրենքի՝ Սահմանադրության ոտնահարում էր, ընդամնեը մի քանի րոպե անց,և իրավապաշտպան հանրությունը,փաստաբանները,իրավաբանները,քաղաքական գործիչները ,կուսակցությունները,մենք որպես քաղաքական գործիչներ դատապարտեցինք,և հստակ ներկայացրեցինք,թե ինչ կետերով է խախտել Սահմանադրությունը:Սա նոր կետ չէ Փաշինյանի գործողությունների մեջ և եթե հիշում եք հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը նույն ոճով ոչ թե արգելափակեց,այլ պաշարեց ԱԺ-ն և առաջին անգամ խախտեց իշխանությունների տարանջատման սկզբունքը:Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին պաշարեց ԱԺ-ն այն ժամանակ ևս ես ,Արա Բաբոլյանը,Արփինե Հովհաննիսյանը,խմբակցությունների ներկայացուցիչները փնտրում էինք Արմեն Սարգսյանին և չէինք գտնում,որովհետև ինքը էլի տուրիստական ուղևորության մեջ էր և հետո տեսանք,որ նա, փոխարեն ստորագրի սահմանդրական օրենքը ,որին հետագայում ՍԴ-ն դրական եզրակացություն տվեց,իր ուսերից պատասխանատվությունը գցեց,ոչ թե ստորագրեց և հակասահմանադրական գործողություն իրականացրեց:Արմեն Սարգսյան նախագահը իր անգործությամբ արդեն հոկտեմբերի 2-ին կանաչ լույս վառեց Նիկոլ Փաշինյանի բացարձակ դիկտատուրայի համար:Բնականաբար ,երբ արդեն եղավ դատարանների արգելափակման կոչը,նաև ըստ իր սահմանադրական լիազորությունները չիրականացրեց:Նախագահի պաշտոնը պետության գլուխ է ,նա պարտավոր էր իր հստակ գնահատականը տալ:Մի բան հստակ է,այն ինչ տեղի է ունենում, այսօր դա կարելի է մեկ նախադասությամբ բնորոշել.այն ամենն է ,ինչ չի կարելի անել պետության հետ:Այն ,ինչ չի կարելի անել պետության և սահմնադրական կարգի հետ ,Փաշինյան Նիկոլը որպես վարչապետ նախագահ Արմեն Սարգսյանի լուռ համաձայնությամբ իրականացնում է:

-Արդյո՞ք պատճառը այն է,որ դուք ժամանակին աչք եք փակել Արմեն Սարգսյանի կեղծ փաստաթղթերի վրա,ինչի մասին խոսում էին Նիկոլ Փաշինյանը և իր թիմը:

-Նախ ես տեղյակ չեմ,թե ով է աչք փակել,ով չէ,մի հոգի կար խորհրարանում ,որը շատ համառ փաստաթղթեր է ր ուզում,դա Նիկոլ Փաշինյանն էր,որ հայտարարում էր,որ ինքը շատ բաց և հրապարակային է,բայց հետագայում Արմեն Սարգսյանի հետ հանդիպեց և տեսավ,թե չտեսավ և ժողովրդին ասաց՝ես տեսել եմ:

-Հնարավո՞ր է,որ տեղյակ է այդ թղթի մասին,կա՞ ինֆորմացիա ,թե ինչպիսի թուղթ է:

-Ես և իշխանության եղած ժամանակ,և այսօր,և վաղը և մյուս օրը ասել եմ այն,ինչ մտածել եմ,կաշկանդված չեմ ,բոլորի համար պարզ է դարձել,որ Էդուարդ Շարմազանով քաղաքական գործիչը ինչ ասել է,ասել է համոզմունքով:Արմեն Սարգսյանի փաստաթղթի հարցը երկրոդական է,ինձ համար առաջնայինն այն է,որ թե վարչապետը,թե նախագահը,թե դատական իշխանությունը,թե մենք բոլորս տեսնենք նախագահ,ով որպես պետության գլուխ իրականացնի իր վրա դրաված պարտականությունները:Արդեն այն,որ Նիկոլ Փաշինայնը խախտել է Սահմանադրությունը և հոկտեմբերի 2-ին,և դատարանների արգելափակման ժամանակ,և Արմեն Սարգսյանը հանցագործ անգործության մատնվեց,բնականաբար առաջինը հարվածն է ՀՀ-ին:

-Հոկտեմբերից ամիսներ են անցել,հաջորդեց դատարանների արգելափակումը,չեք փորձելու դիմե՞լ դատարան և այս հարցը վիճարկել:

-Հոկտեմեբրի 2-ի երեկոյան, ես որպես ԱԺ փոխնախագահ ,տեսանյութերը կան որպես ապացույց ,հայտարարեցի,որ այն,ինչ արեց Փաշինյանը ,դա ՀՀ օրենսդիր իշխանությունների աշխատանքին կոպիտ միջամտություն էր:

-Այդ հայտարարությունը կարելի է հիմք ընդունել և ձեր ուժը դիմի դատարան:Գուցե այդ ժամանակ քայլ անեիք,և տեղի չունենար այն ,ինչ տեղի ունեցավ դատարանների հետ:

-Կան պայքարի մի քանի ձևեր, ապրիլի 23-ից սկսած ես եղել եմ ու կամ պայքարի առաջին գծում,ոչ մի օր չեմ դադարել պայքարել:Իրավական ճանապարհի համար կան իրավապաշտպան կազմակերպություններ,չեմ ուզում փակագծերը բացել:Մեր կուսակցությունը ,թե մի շարք կուսակցություններ,որ ՀՀ-ում այսօր գորոծում են,գտնում են,որ Հայաստանում այսօր կա մի իշխանություն,որը ոչ թե իշխանություն է ,այլ ռեժիմ,և որի գործողությունները որևէ կապ կամ աղերս չունեն ՀՀ սահմանադրության հետ,սա փաստ է:Այսօր դա ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վարած կառավարության նիստը:Վաղը Նախիջևանում Ադրբեջանն ու Թուրքիան տակտիկական զորավարժություններ են սկսում մարտական կրակահերթի կիրառամբ ,պարզ է չէ ,որ կրակահերթը ուղղված է ՀՀ –ի և Արցախի դեմ,մարդը փոխարեն լուրջ անվտանգության խնդիրներ արծարծի,կանգնել ինչ-որ մանկապարտեզային մակարդակի սևազգեստ հագած մարդկանց մասին հանձնարարականներ է տալիս ԱԱԾ պետին,ոստիկանապետին:Ես մտահոգված եմ այդ մարդկանցով ,ովքեր աշխատում են այդ լուրջ կառույցներում:Մեր ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ուրիշ գործ չունեն,պետք է ընկնեն վարչապետի անլուրջ հայտարարությունների հետևից:Մարտի 2-ին Իրանում հայտարարեց ,որ օտարերկրյա գործակալներ կան…

-Ինչո՞ւ չեք պնդում,որ անուններ ասի:

-Ես եմ ամեն օր պնդում, ես իմ գրեթե բոլոր հարցազրույցները ավարտում եմ հետևյալ խոսքով՝պարոն վարչապետ ,կամ վարչապետի պաշտոնը բռնազավթած անձ,ո՞ւր են օտարերկրյա գործակալները,ինչո՞ւ չես տալիս անուններ:Երկրորդը՝ասաց,որ Արցախում և Հայաստանում կան դավադիրներ ուժեր,ովքե՞ր են նրանք ,էլի չասաց:Այսօր արդեն հասել է նրան,որ սևազգեստներն են պրոբլեմը,որ երկիրը չի զարգանում,սա արդեն ծիծաղելի է:

-Նորից անդրադառնամ Արմեն Սարգսյանին.նրանք ովքեր ճանաչում էին Արմեն Սարգսյանին ,գիտեին նրա գործունեությունը,խոսում էին դրա մասին :Ինչու Սերժ Սարգսյանի և իր թիմի կողմից անտեսվեց այն քննադատությունը,երբ ասում էին,որ դա ռիսկային նշանակում է:Մամուլում գրվեց նաև,որ Սերժ Սարգսյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ և իր դժգոհությունն է հայտնել իր պահվածքի համար ,նախագահ Արմեն Սարգսյանն էլ ասել է,որ ինքը մեղք չունի ,ձեր գրած սահմանադրությունն է,որտեղ նախագահն ունի շատ քիչ լիազորություններ:

- Նախ ես հակված չեմ միշտ խոսել անցյալից,որովհետև մեր հայացքները պետք էուղղենք ապագային,ես չեմ ճանաչում ՀՀ-ում գեթ մեկ գործիչ,որն ունի միայն դրական հատկանիշներ:Արմեն Սարգսյանը ,ինչպես յուրաքանչյուր պետական պաշտոնյա,պարտավոր է իրականացնել իր վրա դրված պարտավորությունները:Տեղյակ չեմ նախագահ Արմեն Սարգսյանի հետ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է,թե չէ, բայց ,եթե Արմեն Սարգսյանի կամ իր կողմանակիցների մտքով անցնում է քննադատել մեր գրած Սահմանադրությունը,ապա ինքը նախորոք ծանոթ էր Սահմանադրությանը,լիազորություններին,ինքը ընտրվել է այդ լիազորություններով, ինքը ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը և որևէ դժգոհություն չի եղել:Ավելի՝ես շատ լավ հիշում եմ,թե ինչպիսի դիֆերմաբներ էր Արմեն Սարգսյանը առաջդրման օրը ձոնում Սերժ Սարգսյանին:Դրանից հետո միանգամից լսեցինք Արմեն Սարգսյանից ,որ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր գործիչ է,բայց դե ինչ ասես,Թալեյրանը ,որը եղել է Յակոբիններից մինչև Բուրբոններ ,այդքան իշխանություն է փոխել,բոլորի օրոք իրեն լավ են կերակրել ,հայտարարել է,որ ժամանակին դավաճանելը դա դավաճանել չէ,դա կանխատեսում է,հիմա կանխատեսողների թիվը Հայաստանում ավելացել է:

-Վստահ եմ,որ կողջունեք այն ակցիան,ինչ արեց ՀՅԴ-ն,բայց Գեղամ Մանուկյանին նույն հարցը ուղղեցի.եթե այսօր տեսնում ենք արդարադատության վիճակը , ապա անարդարությանը անարդարությամբ չի կարելի պատասխանել ,ձեր քայլը ապօրինի քայլ է:Տեղի է ունեցել բռնություն բոլոր ձևաչափերով և կոնկրետ գործողությամբ և հայտարարություններով ,դաշնակցությունը գնաց այդ քայլին:Ձեր կարծիքը սրա հետ կապված:Նաև Նիկոլ Փաշինյանի գնահատականը այս երևույթի հետ կապված. «Եթե կազմակերպված ակցիա էր, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի, և բոլոր այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ պատասխանատվության են ենթարկվելու: Ես չեմ ուզում վերադառնալ այն բառապաշարին՝ ասֆալտին փռել, պատերով տալ, բայց ասում եմ՝ որևէ մեկը մեր բարեկրթությունը թող հանկարծ չշփոթի թուլության հետ»:Այսօրվա հանձնարարականը սևազգեստներին հայտաբարելու հետ կապված սրա հետ էր կապված:

-Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է,իրենք են որոշում ինչպիսի ակցիաներ անել,ես ցանկացած բռնության կոչի,դեպք,անկախ նրանից,թե դա ով է անում ,ընդունելի չեմ համարում,բոլորս պետք է գործենք օրենքի դաշտում:Բայց ու՞ր էր Նիկոլ Փաշինյանը,երբ հարձակվում էին Դաշնակցության երկարամյա լիդեր Հրանտ Մարգարյանի և նրա թոռների վրա:Ուր էր Նիկոլ Փաշինյանը,երբ հարձակվում էին իր գործընկեր պատգամավորների վրա,երբ սև լենտերով կախում էին մարդկանց անուները,ընտանիքների,երեխաների վրա հարձակումներ էին գնում:

-Ասում էին՝հասցրել էիք դրան:

-Եթե ինքը օրենք է պաշտպանում,ուրեմն պետք է օրենքով լինի,չի լինում մինչև ժամը մեկը ապրում է օրենքով,դրանից հետո առանց օրենքի:Նիկոլ Փաշինյանը որպես պատության ղեկավար,այսօրվա ատելության,բաժանարար գծերի թիվ մեկ պատասխանատուն է,ինքն է ազգը բաժանել սևերի և սպիտակների,հեղափոխականների և հակահեղափոխականների, սա է խնդիրը:

-Ինքն այստեղ ասում է՝չշփոթեք:

-Չենք շփոթում,մենք գիտենք՝դու ով ես,դու ապաշնորհ պետական կառավարիչ ես,և ասում ենք,դու այս մի տարվա ընթացքում,բացի պետությանը վնաս տալուց ,որևէ դրական բան չես արել:Նյարդայնացում է,առաջ հանրապետականն էր մեղավոր,հիմա հանրապետականը չկա ,հետո դատարանենն են մեղավոր,հիմա դատարնները չկա,հետո դաշնակցությունը,վաղը ԲՀԿ-ն,ԼՀ-ն,հոգևորոկանները,ցուցակը ավարտվել է,սա է իրեն նյարդայնացնում: Նիկոլ Փաշինյանը արեց հակապետական հայտարարություն,նշեց,որ մինչև իրեն Արցախի իշխանությունները և նախագահ Բակո Սահակյանը բանակցությունների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացել,Բակո Սահակյանը պատասխան տվեց և դա սառը ցնցուղ էր Նիկոլ Փաշինյանին ,նա ասաց,որ ՀՀ բոլոր իշխանությունները թե բանակցություններից առաջ,թե հետո ,մանրամասն տեղեկացրել են բանակցային գործընթացի մասին Արցախի ղեակարությանը:Բակո Սահակյանն ասաց,որ Նիկոլ Փաշինյանը խաբեբայությամբ է զբաղվում և նրա ասածը սուտ է կամ իրականությանը չի համապատասխանում:

-Ինքը մոտավորապես ասում էր,որ Արցախի իշխանությունը իր հետ առնվազն ազնիվ չէ ,մի օր խոսում են մեկ բան,հաջորդ օրը՝մի այլ:

-Նիկոլ Փաշինյանը պետության կառավարումը շփոթել է Մանուշակ մսուր մանկապարտեզի հետ:Պետության կառավարիչը պետք է իրեն հաշիվ տա,որ ինքը այլև սովորական պատգամավոր չէ,որ էլ սովորական միտինգավոր չէ,իր յուրաքանչյուր բութ,ստորակետ ,նախադասություն,հայտարարություն,բազմակետ ու վերաջկետ միկրոսկոպով նայում են Բաքվում,Անկարայում,Մոսկվայում,Վաշինգտոնում,Փարիզում և աշխարհի 4 կողմերում:Մարդը կանգնում ասում է՝կան պետական դավադիրներ,ամբողջ հայկական աշխարհը փնտրում է դավադիրներին,մեկ էլ իմանում ենք,որ Արցախի պաշտոնյայի օգնական է ,ձեռ եք առե՞լ մեր պետությունը:Նիկոլ Փաշինայնի համար արցախյան կարգավորման հարցը և համազգային խնդիրները առաջնային տեղում չեն:Նրա համար առաջնային եղել է կոռուպցիայի դեմ փնթի պայքարը…

-Որդուն տարավ Արցախ ծառայության:

-Ինչ անենք ,բարի ծառայություն:

-Եթե կարևոր չլիներ Արցախը,կարող էր չուղարկել:

-Եթե առաջնային լիներ,իր ամբողջ քայլարշավի ընթացքում Փաշինյանը կխոսեր Արցախի խնդրից,իր օրակարգում այդ խնդիր չի եղել:Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, ես և իմ գործընկերները միանգամից կասկածի տակ առանք,նա մեզ անվանեց չուզողներ, բայց մեկ ու կես տարի անցել է,Արցախը չի վերադարձել բանակցային սեղան:ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարեց,որ 5 շրջանները պետք է տան խաղաղության դիմաց,Փաշինյանին հարց տվեցին,ինքը փոխանակ լուրջ պատասխան տա,ասաց՝դե հեռացող դեսպանի հայտարաություն է: Պարոն Բոլթոնը եկավ Հայաստան և հայտարարեց,որ Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից,դա Արցախի հարցում ազգային դիրքրոշումն է ,Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է,հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն են ,մեր ավանդական արժեքներն են,մեր եկեղեցու հատուկ դիրքն է:Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում հարց են տալիս,փոխարենը քննադատի որպես պետության ղեկավար,ասում է՝դուք կտեսնեք,որ սա մեզ համար ձեռնտու հայտարարություն է:Ինքը տեսնում է,որ ինքը ձախողումը ձախողման հետևից է անում:Խորհրդրանական ընտրությունների նախօրեին նրա քաղաքկանությունը քննադատության արժանացավ Արցախի որոշ պաշտոնյաների կողմից,որովհետև մարդը Սերժ Սարգսյանին,Ռոբերտ Քոչարյանին,Արցախի մնացած հերոսներին ինչ ասես ասում էր,իսկ Ալիևին,ով Հայաստանի թիվ մեկ հակառակորդն է և որի օրոք Ադրբեջանում սնուցվում է հակահայկականություն,ֆաշիզմ,ասում է ՝կիրթ և նորմալ մարդ է:Դրանից հետո ինքը սուր քննադատության երթարկվեց,մատ թափ տվեց Արցախի վրա,գագաթնակետը եղավ մայիսի 9-ը,գնաց այնտեղ ,տեսավ Սերժ Սարգսյանին,էլի նյարդայնացավ,վերադարձավ ու միանգամից մի քանի ստատուս գրեց՝հակահեղափոխականությունը գլուխ է բարձրացնում ,հետո ավելի նյարդայնացավ,երբ տեսավ,որ Արցախի ներկա և նախկին նախագահները եկան Երևան,դատարանում ողջագուրվեցին Արցախի հերոս ,Արցախի առաջին և Հայաստանի երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Սերժ Սարգսյանի շուրջպարը Արցախում,այս մարդուն այս ամենը նյարդայնացել է,ինքը ամեն տեղ ձախողել է:Առաջ հանրապետականն էր խանգարում,հիմա ՀՀԿ-ն ԱԺ-ում չի,արցախցիները,դատավորներ են խանգարում,վաղը լրագրողներ են խանգարելու, մյուս օրը մյուսները:Այս մարդը երբեք ի վիճակի չի եղել և չէ պրոբլեմենը տեսնել իր մեջ,բոլորը մեղավոր են,բայց ոչ ինքը:Առաջին դասարանցին,որ դասից փախնում է,ծնողն ասում է ինչու ես փախել.պատասխանում է՝դե բոլորը փախան ,ես էլ փախա, ես չեմ մեղավոր ,մեր դասարանի Կարենն է մեղավոր:Այս մարդը ամեն ինչը գցում է ուրիշի վրա:

Շարունակությունն՝այստեղ, գրում է hayeli.am: