Փաշինյանը փորձում է «ֆռռցնել» Պուտինին

Մանրամասներ

1

«Ալիևը հարավկովկասյան խաղի վարպետն է, Էրդողանը, Պուտինը, ԵՄ-ն լռում են, իսկ տղաները (ՀՀ իշխանությունները.- Ա.Մ. ) «բազարից» են, մտածում են, որ քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է՝ ձմերուկներ վաճառել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսում հնչեցված աղմկահարույց հայտարարություններից հետո Հայաստան-Արցախ տարաձայնություններին:

Անդրադառնալով այս ամենի վերաբերյալ ՌԴ դիրքավորմանը, ռուս վերլուծաբանն ասաց, որ ՌԴ դիրքորոշումները Հայաստանի և իրավիճակի վերաբերյալ փոխվել են Փաշինյանի իշխանության գալուց հետո:

Նրա խոսքով, Ռուսաստանը շատ զգուշավոր է, քանի որ Հայաստանը երկակի չափանիշների քաղաքականություն է վարում:

«Մի կողմից՝ խոսում է սահմանների դեմարկացիայի մասին, Սոչիում փաստաթուղթ է ստորագրում, Պուտինին խոստանում է, որ եռակողմ հանձնաժողովը սկսելու է աշխատանքը, մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ պայմանավորվում է, որ ինչ-որ խումբ է աշխատելու այդ հարցով: Հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է այնտեղ լինելու գլխավորը: Կամ մեկ այլ հանգամանք՝ սկզբից Ղարիբաշվիլիի միջոցով պայմանավորվում է, գաղտնի բանակցություններ վարում Էրդողանի հետ, երբ Էրդողանը հրաժարվում է Մոսկվային շրջանցելով բանակցություններ վարել, սկսում են հայտարարել, թե դա Մոսկվայի հետ են համաձայնեցրել, հիմա հեռախոսային բանակցություններ են վարում, բանագնացներ են նշանակել, իսկ ՌԴ-ն դեմ չէ գործընթացին, հայտարարել էր միջնորդության պատրաստակամության մասին, բայց ժամանակի ընթացքում տեսնում ենք, որ այդ միջնորդությունը չկա պարզապես»,- ասաց Տարասովը՝ շարունակելով, որ Փաշինյանը երկակի ստանդարտներ է կիրառում և փորձում է «ֆռռցնել» Պուտինին: «Բայց կարող է «խաղալ», վերջիվերջո, հանձնում է ամեն ինչ»,- նկատեց նա:

Ավելին՝ սկզբնաղբյուրում